• Home  
  • Կանանց միջազգային պատվիրակության նախաձեռնությունը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ տեսակցելու նպատակով
- ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Կանանց միջազգային պատվիրակության նախաձեռնությունը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ տեսակցելու նպատակով

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոիկա Զոնաբենդը, հրապարակել է հայտարարություն, որում նախաձեռնում է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցը Ադրբեջան՝ Ադրբեջանի Հանրապետությունում պահվող հայ գերիներին տեսակցելու նպատակով։ Այս նախաձեռնության հիմնական նպատակը բացառապես մարդասիրական բնույթ է կրում։ Պատվիրակության անդամները նախատեսում են հանդիպել Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հետ, ինչպես նաև տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի […]

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոիկա Զոնաբենդը, հրապարակել է հայտարարություն, որում նախաձեռնում է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցը Ադրբեջան՝ Ադրբեջանի Հանրապետությունում պահվող հայ գերիներին տեսակցելու նպատակով։

Այս նախաձեռնության հիմնական նպատակը բացառապես մարդասիրական բնույթ է կրում։ Պատվիրակության անդամները նախատեսում են հանդիպել Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հետ, ինչպես նաև տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին՝ նրանց փոխանցելով հարազատների կողմից պատրաստված նամակները, լուսանկարները և այլ թույլատրելի անձնական իրերը։

Նախաձեռնության իրականացման համար անհրաժեշտ է ապահովել բոլոր փուլերի կանխատեսելիությունն ու համաձայնեցվածությունը՝ սկսած պատվիրակության անդամների մուտքից Ադրբեջան, մինչև գերիների հետ տեսակցության կազմակերպումը և նրանց անվտանգ վերադարձը։ Այդ պատճառով Վերոիկա Զոնաբենդը հրապարակային նամակներով դիմել է մի քանի միջազգային և պետական կառույցի ղեկավարներին՝ խնդրելով աջակցություն։

Այս նպատակով նամակներ են ուղարկվել՝

Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ խնդրելով աջակցել այցի կազմակերպմանը և ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ ապահովելով այն իր գրասենյակի հովանու ներքո։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին՝ խնդրելով դիտարկել ԿԽՄԿ-ի մանդատի շրջանակում աջակցություն, խորհրդատվական օժանդակություն կամ մասնակցություն ցուցաբերելու հնարավորությունը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տեղեկացնել ՀՀ կառավարության կողմից հնարավոր քայլերի, համակարգման կամ գործնական աջակցության մասին։
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ խնդրելով դիվանագիտական ուշադրություն և եվրոպական կառույցների կողմից հնարավոր աջակցություն։

Վերոիկա Զոնաբենդը նշում է, որ նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց համար, քանի որ այն ապահովում է նրանց առողջական վիճակի, պահման պայմանների և ընտանիքի հետ կապի հնարավորությունը։