• Home  
  • Ադրբեջանը միջազգային ատյաններում ոչ թե 300 000, այլ 800 000-1 մլն ադրբեջանցիների վերադարձի իրավունքի հարց է բարձրացնում
- ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Ադրբեջանը միջազգային ատյաններում ոչ թե 300 000, այլ 800 000-1 մլն ադրբեջանցիների վերադարձի իրավունքի հարց է բարձրացնում

Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ընդդիմադիր ուժերը պարբերաբար բարձրացնում էին 300 000 ադրբեջանցիների հնարավոր վերադարձի թեման՝ վկայակոչելով Իլհամ Ալիևի ելույթները։ Սակայն, ինչպես ես նշում եմ, իրական պատկերը մի փոքր այլ է։ Իրավական տեսանկյունից, 90-ական թվականներին Հայաստանի և Արցախի տարածքից իբր տեղահանված ադրբեջանցիների վերադարձի և գույքային իրավունքներին վերաբերող միջազգային գանգատներում ադրբեջանական կողմը դեռ տարիներ […]

Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ընդդիմադիր ուժերը պարբերաբար բարձրացնում էին 300 000 ադրբեջանցիների հնարավոր վերադարձի թեման՝ վկայակոչելով Իլհամ Ալիևի ելույթները։ Սակայն, ինչպես ես նշում եմ, իրական պատկերը մի փոքր այլ է։

Իրավական տեսանկյունից, 90-ական թվականներին Հայաստանի և Արցախի տարածքից իբր տեղահանված ադրբեջանցիների վերադարձի և գույքային իրավունքներին վերաբերող միջազգային գանգատներում ադրբեջանական կողմը դեռ տարիներ առաջ է կոնկրետ թվեր ներկայացրել։ Եվ այդ թվերը ոչ թե 300 000 են, այլ մի քանի անգամ ավելի՝ հասնելով 800 հազարի, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ 1 մլն-ի։

Այս թիվը կարող է աճել՝ հասնելով 1․5 մլն-ի և այլն։ Այն հիմնված է այն գաղափարի վրա, որ կան սերունդներ, ժառանգներ, որոնց թիվը հասել է 800 հազարի, և նրանք ևս ունեն իրավական ակնկալիք, քանի որ իրենց իրավանախորդներին էր պատկանում այդ գույքը։

Այս հարցի վերաբերյալ Ադրբեջանի ջանքերը իրավական տիրույթում արդեն անդառնալիորեն տապալված են կամ «վաղուց փակված են միջազգային դատարանների որոշումներով»։

Խոսքը վերաբերում է Արդարադատության միջազգային դատարանին (ԱՄԴ) և Եվրոպական մարդու իրավունքների դատարանին (ԵՄԻԴ)։

ԱՄԴ-ն գտել էր, որ 90-ականների սկզբի ենթադրյալ խախտումների վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած փաստարկները անընդունելի են ժամանակային սահմանափակման հիմքով։

Իսկ ԵՄԻԴ-ն 2021 թ․-ին հրապարակած «Սամադովը ընդդեմ Հայաստանի» անհատական գանգատի վերաբերյալ որոշմամբ մերժել է Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած հայցը՝ 1990-ականներին Բերձորի հատվածից հեռանալու և գույքը թողնելու մասին։ Դատարանը համարել է, որ 6 տարին գանգատ բերելու համար չափազանց երկար ժամկետ է։

Սա յուրօրինակ մեսիջ է Ադրբեջանին, որ 90-ականներին իբր տեղահանված ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության հարցը իրավական հարթության մեջ ժամանակավրեպ է։ Եվրոպական դատարանը, այսպիսով, իր նախադեպային որոշմամբ արձանագրել է, և այն ուղենիշային կլինի արդեն միջպետական գանգատների քննության ժամանակ, որ այդ խնդիրը փակ է, և Հայաստանը բավական ամուր դիրքերում է այդ առումով։

Հնարավոր է, որ հարցը կարող է տեղափոխվել քաղաքական ասպարեզ, որտեղ իշխանությունը կարող է պնդել, թե միջազգային իրավական դաշտում հարցը փակ է, բայց քաղաքական որոշմամբ հնարավորություն է տալիս այդ անձանց վերադառնալ։