• Home  
  • Գագիկ Ծառուկյանի հարցը և սպորտային համայնքի լռությունը
- ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Ծառուկյանի հարցը և սպորտային համայնքի լռությունը

Անցավ ևս մեկ օր, որի ընթացքում սպորտային աշխարհից լսվեց զրո արձագանք Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ ընթացող իրադարձություններին։ Ինձ զարմանքի է բերում, թե ինչու սպորտի ոլորտի ներկայացուցիչները, ում կարիերան Ծառուկյանի անմիջական աջակցությամբ հասել է իր բարձունքներին, այսօր չեն կարող դատապարտել կամ գնահատել իր գործողությունները։ Ինչու՞ չի լսվում ոչ մի գնահատական, ոչ մի դատապարտող ռեակցիա այն մարդու […]

Անցավ ևս մեկ օր, որի ընթացքում սպորտային աշխարհից լսվեց զրո արձագանք Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ ընթացող իրադարձություններին։

Ինձ զարմանքի է բերում, թե ինչու սպորտի ոլորտի ներկայացուցիչները, ում կարիերան Ծառուկյանի անմիջական աջակցությամբ հասել է իր բարձունքներին, այսօր չեն կարող դատապարտել կամ գնահատել իր գործողությունները։

Ինչու՞ չի լսվում ոչ մի գնահատական, ոչ մի դատապարտող ռեակցիա այն մարդու մասին, ում օրոք տվյալ սպորտսմենները հասել են իրենց ամենամեծ հաջողություններին։ Այլ կերպ ասած՝ սպորտի ուղին, որը նրանք անցել են, Ծառուկյանն է բացել, հնարավորություն ու պայման ապահովել։

Հիմա ի՞նչ կերպ եք դուք ձեր հաղթանակների պատմությունները համատեղում այն հանգամանքի հետ, որ դրանց հիմքում ծառացել է այսպիսի անձի անունը։ Ի՞նչ երեսով եք նայում ձեր ֆոտոալբոմներին, ձեր մեդալներին, որոնց հասել եք նույն Ծառուկյանի անմիջական ներդրման շնորհիվ։

Ես չեմ խորշի, կարող եմ կոնկրետ անուններ հնչեցնել։ Օրինակ՝ Ալեքսանյան Արթուրը, Ամոյան Մալխասը (նաև Ռոմանը), ծանրամարտի տղերքը՝ Ալավերդյան Փաշիկի թամադությամբ, Ավդալյան Նազիկն ու Խուրշուդյան Հռիփսիկը։ Ի՞նչ կատարվում է, ձեր գաղափարով, արդյո՞ք սա նորմալ է։

Էն, որ օդանավակայանում Ծառուկյանն օդ էր թռցնում, դափնեպսակը վզերիցդ կախում, տուն կամ մեքենա նվիրում, էդ ժամանակ ինքը «Թագավորն» էր, հիմա դարձել է «փողեր լվացող կամ որսագո՞ղ»։ Դե ուր է ձեր հիշողությունը, ձեր սիրտը, ձեր ոգին։ Ո՞վ է ձեզ պատասխանելու այս հարցի։