Վերջին ամիսներին մեր քաղաքական և մեդիա դաշտում դժվար է մտաբերել մեկ այլ թեմա, որը նույնքան արագ տարածվի, որքան «300.000 ադրբեջանցիների» թեզը։ Թեման դարձավ նախընտրական գլխավոր խոսույթներից մեկը, և թեև ընտրություններն ավարտվել են, քննարկվում է մինչ օրս։ Ճիշտ է արդյոք այդ թիվը, և ի՞նչ է ցույց տալիս պաշտոնական վիճակագրությունը։
Այս թեզի ծագման կետը 2024 թվականի դեկտեմբերի 18-ի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցն է ռուսական պետական «Ռոսիա» հեռուստաընկերության և «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ։ Պատասխանելով լրագրողի՝ Արցախում մնացած հայերի մասին հարցին՝ Ալիևը նշել է, որ վերջին տվյալներով այնտեղ ապրում է շուրջ 20 հայ, որոնք շարունակում են սոցիալական աջակցություն ստանալ Ադրբեջանի կառավարությունից։
Խոսելով այդ թեմայի շուրջ՝ Ալիևն անդրադարձել է նաև Հայաստանից «տեղահանված» ադրբեջանցիների վերադարձի հարցին։ Նրա խոսքով՝ «1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների համայնքը, որի կազմում մոտ 300 հազար մարդ կա, պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ խնդրելով իրենց համար ևս ստեղծել վերադարձի և արդեն Հայաստանում վերաինտեգրման պայմաններ։ Այն, որ նրանք 1990-ականների սկզբին արտաքսվել են այնտեղից, չի նշանակում, թե կորցրել են վերադառնալու իրավունքը»։
Այս «պատմական հողեր» արտահայտությամբ Ադրբեջանի նախագահը նկատի ունի ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը, որը Բաքվի քարոզչական մեքենան անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։
Պատմական համատեքստ
Թեև պաշտոնական Բաքուն պնդում է խաղաղության գործընթացի մասին, զուգահեռ իրականությունում շարունակում է զարգացնել «Արևմտյան Ադրբեջան» թեզը։ Վերջին տարիներին այս թեմայով անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, համաժողովներ և քննարկումներ։
Այս քարոզչական միջոցառումների հետևում կանգնած է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը, որը ստեղծվել է 1989 թվականին և նախապես կոչվում էր «Ադրբեջանի փախստականների միություն», սակայն 2022 թվականի օգոստոսին անվանափոխվել է։ Այս կազմակերպությունն իրականում պետական մակարդակով առաջ մղվող ծավալապաշտական, հակահայկական ծրագրի կատարողն է, իսկ «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրն ու դրա շրջանակներում իրականացվող միջոցառումների գլխավոր պատվիրատուն Ադրբեջանի նախագահի աշխատակազմն է։
Փաստն այն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, դրանից ընդամենը երկու ամիս անց՝ 2022 թվականի դեկտեմբերին, Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպության հետ հանդիպմանը հայտարարեց. «Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք։ Պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ։ Կրկին, այն պետք է լինի խաղաղ հայեցակարգ»։
Այսինքն՝ կեղծ են Փաշինյանի և նրա թիմի բոլոր այն պնդումները, թե ադրբեջանցիները «վերադարձի» թեզը առաջ են քաշում ի պատասխան արցախահայության վերադարձի իրավունքի մասին հայտարարությունների։ Իրականում պաշտոնական Բաքվի պատվերով այս խոսույթը սկսել է ակտիվորեն շրջանառվել 2022 թվականից՝ այն բանից հետո, երբ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, այլ կերպ ասած՝ դեռ այն ժամանակ, երբ Արցախի տարածքը հայաթափված չէր և, թեկուզ մասամբ, հայկական վերահսկողության տակ էր։
Վերջերս՝ 2026 թվականի հունիսի 22-ին, «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» խորագրով մի միջոցառում տեղի ունեցավ Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանում, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացվում էր որպես…
