• Home  
  • Իրանի զինված ուժերի հայտարարությունը և տարածաշրջանի անվտանգության վրա դրա հնարավոր ազդեցությունը
- ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի զինված ուժերի հայտարարությունը և տարածաշրջանի անվտանգության վրա դրա հնարավոր ազդեցությունը

Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբ «Խաթամ ալ-Անբիա»-ից հնչել է կարևոր հայտարարություն, որը կարող է ունենալ խորը հետևանքներ տարածաշրջանի անվտանգության համար։ Հայտարարության մեջ Իրանի կողմից ուղղված է Ադրբեջանին՝ որպես մուսուլմանական երկիր։ Այն պահանջում է անհապաղ հեռացնել «սիոնիստներին» երկրից՝ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու նպատակով։ Ըստ հայտարարության՝ այս գործողությունները նպատակ ունեն ապահովելու Ադրբեջանի ժողովրդի և իսլամական Իրանի անվտանգությունը։ […]

Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբ «Խաթամ ալ-Անբիա»-ից հնչել է կարևոր հայտարարություն, որը կարող է ունենալ խորը հետևանքներ տարածաշրջանի անվտանգության համար։

Հայտարարության մեջ Իրանի կողմից ուղղված է Ադրբեջանին՝ որպես մուսուլմանական երկիր։ Այն պահանջում է անհապաղ հեռացնել «սիոնիստներին» երկրից՝ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու նպատակով։ Ըստ հայտարարության՝ այս գործողությունները նպատակ ունեն ապահովելու Ադրբեջանի ժողովրդի և իսլամական Իրանի անվտանգությունը։

Այս հայտարարությունը, եթե իրականություն դառնա, կարող է ակնթարթով փոխել տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր ժամանակավոր պայմանավորվածությունները և արմատապես շրջել իրավիճակը։ Իրանի հնարավոր հարվածը Ադրբեջանին կարող է բռնկել ամենաթեթև մթնոլորտը՝ վերածելով այն լիարժեք պատերազմի։

Այս իրադարձությունների ֆոնին, որպես ռազմական գործողությունների թանձր քողի տակ, հայասպան ադրբեջանական բանակը կարող է կրկին հարձակում սկսել Հայաստանի դեմ։

Իրանի իշխանությունները պաշտոնապես հերքում են Նախիջևանում ԱԹՍ-ների հարվածներին իրենց մասնակցությունը, սակայն իրավիճակը շարունակում է լարվել։ Այս պայմաններում անհրաժեշտ է դադարեցնել անպիտան «քարոզարշավային» կապիկությունները և կենտրոնանալ Հայաստանի պաշտպանական կարողությունների զորացրման վրա։