• Home  
  • Արդշինբանկը բացեց նոր «Բիզնես» մասնաճյուղ
- ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդշինբանկը բացեց նոր «Բիզնես» մասնաճյուղ

Արդշինբանկը պաշտոնապես ընդլայնեց իր ծառայությունների ցանցը՝ բացելով նոր՝ «Արդշինբանկ Բիզնես» մասնաճյուղը, որը նախատեսված է բացառապես փոքր և միջին բիզնեսի (ՓՄՁ) սպասարկման համար։ Նոր գրասենյակը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում՝ Տիգրան Մեծ պողոտայի 16/12 հասցեում։ Սա բանկի շարունակական զարգացման և հաճախորդներին ավելի արդյունավետ ծառայություններ մատուցելու նպատակով արված հերթական կարևոր քայլն է։ Ըստ Արդշինբանկի վարչության անդամ, ՓՄՁ […]

Արդշինբանկը պաշտոնապես ընդլայնեց իր ծառայությունների ցանցը՝ բացելով նոր՝ «Արդշինբանկ Բիզնես» մասնաճյուղը, որը նախատեսված է բացառապես փոքր և միջին բիզնեսի (ՓՄՁ) սպասարկման համար։ Նոր գրասենյակը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում՝ Տիգրան Մեծ պողոտայի 16/12 հասցեում։

Սա բանկի շարունակական զարգացման և հաճախորդներին ավելի արդյունավետ ծառայություններ մատուցելու նպատակով արված հերթական կարևոր քայլն է։ Ըստ Արդշինբանկի վարչության անդամ, ՓՄՁ բիզնեսի տնօրեն Արամ Փինաջյանի՝ նոր մասնաճյուղը կառաջարկի ավելի հարմարավետ պայմաններ և մասնագիտացված ծառայություններ՝ նախագծված ձեռներեցների անհատական կարիքներին բավարարելու համար։

Հաճախորդներին կառաջարկվի ֆինանսավորման ավելի ճկուն մեխանիզմներ, մատչելի և անհատականացված բանկային պրոդուկտներ, այդ թվում՝ վարկային ծառայություններ, վճարային գործիքներ, POS տերմինալներ, միջազգային բանկային քարտեր և այլն։ Բացի դրանից, բանկի մասնագետները կապահովեն վարկավորման ողջ գործընթացի ընթացքում խորհրդատվական և իրավաբանական աջակցություն՝ օգնելով ձեռներեցներին ավելի արդյունավետ կառավարել իրենց դրամական հոսքերը։

«Մեր նպատակն է ոչ միայն ֆինանսական ռեսուրսներ տրամադրել, այլև օգնել բիզնեսներին աճել և զարգանալ», – նշեց Արամ Փինաջյանը՝ ընդգծելով, որ բանկը շարունակում է ընդլայնել իր առաջարկվող ծառայությունների շարքը։

Հիշեցնենք, որ Արդշինբանկը ՓՄՁ վարկեր է տրամադրում ինչպես բանկի սեփական միջոցների հաշվին, այնպես էլ միջազգային ծրագրերի միջոցով։ Վարկային ֆինանսավորումը նախատեսված է հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերման, կրեդիտորական պարտքի մարման համար, ինչպես նաև հատուկ մշակված է արտահանողներին և ներմուծողներին օգնելու համար՝ լուծելով իրացվելիության, մաքսային ձևակերպումների և հարկային համապատասխանության խնդիրները։

Արդշինբանկի Բիզնես մասնաճյուղի հասցեն Երևան, Տիգրան Մեծ պողոտա 16/12 է։ Գրասենյակը բաց է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:15-ից մինչև 16:45։ Հեռախոսահամարը՝ +374 12 22 22 22։