• Home  
  • ՀՀԿ փոխնախագահը կոչ է անում ընդդիմությանը «հարամել» Փաշինյանի եվրոպական հարսանիքը
- ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահը կոչ է անում ընդդիմությանը «հարամել» Փաշինյանի եվրոպական հարսանիքը

Իմ վերլուծության համաձայն, ընդդիմությունը պետք է պատրաստվի Երևանում սպասվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ես այն համարում եմ Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար նախատեսված «հարսանիք»։ Իշխանությունն արդեն սկսել է կեղծել ընտրությունները՝ օգտագործելով սմարթ տեխնոլոգիաներ։ Ամիսներ առաջ ընտրական օրենսգիրքը փոխվել է, սահմանափակվել է դիտորդական առաքելության աշխատանքը, իսկ դրսից բերված մարդկանց կորզվել են հայտարարություններ՝ ի պաշտպանություն վարչապետի։ Մենք ունենք […]

Իմ վերլուծության համաձայն, ընդդիմությունը պետք է պատրաստվի Երևանում սպասվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ես այն համարում եմ Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար նախատեսված «հարսանիք»։

Իշխանությունն արդեն սկսել է կեղծել ընտրությունները՝ օգտագործելով սմարթ տեխնոլոգիաներ։ Ամիսներ առաջ ընտրական օրենսգիրքը փոխվել է, սահմանափակվել է դիտորդական առաքելության աշխատանքը, իսկ դրսից բերված մարդկանց կորզվել են հայտարարություններ՝ ի պաշտպանություն վարչապետի։

Մենք ունենք քնձռոտ քաղաքական համակարգ, որտեղ իշխանությունն ամենաքնձռոտն է։ Սակայն ընդհանուր առմամբ մեր քաղաքական համակարգը «ցբխված» է, քանի որ էլիտա գոյություն չունի։ Այն մարդկանց, ովքեր կարծում են, թե ԱԺ-ի շենքում պարսպվելով կարող են խուսափել ժանտախտից, սխալվում են։ ԱԺ-ի պատերը չեն փրկելու։

Ընդդիմությանը պետք է հասկանա՝ ընտրություններին առանց փողոցի հաղթել չի ստացվելու։ Պետք է ստեղծել հատուկ շտաբ, որը կկազմակերպի համատարած պիկետներ, միասնական հանրահավաքներ և կխոչընդոտի պատվիրակության աշխատանքը սահմանադրական իրավունքի շրջանակում։ Նպատակը պետք է ցույց տալ, որ ընդդիմությունը «մեռած չէ» և պատրաստ է պաշտպանել իր դիրքերը։

Ես առաջարկում եմ ընդդիմությանը հարամել Փաշինյանի եվրոպական հարսանիքը։