• Home  
  • ԲԱՔՎԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՀԻՄՆ Է
- ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԲԱՔՎԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՀԻՄՆ Է

Իրավաբանական թիմը հայտարարում է, որ Բաքվի ռազմական դատարանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելը քաղաքական նկատառումներով պայմանավորված վարույթի կանխատեսելի հետևանք է, որը լիովին անհամատեղելի է արդար դատաքննության երաշխիքների հետ։ Այս դատավարությունը, մեր կարծիքով, ի սկզբանե ընթացել է Ադրբեջանի ներքին օրենսդրության և միջազգային պարտավորությունների լուրջ խախտումներով։ Դատարանը չի բավարարել Քաղաքացիական և […]

Իրավաբանական թիմը հայտարարում է, որ Բաքվի ռազմական դատարանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելը քաղաքական նկատառումներով պայմանավորված վարույթի կանխատեսելի հետևանք է, որը լիովին անհամատեղելի է արդար դատաքննության երաշխիքների հետ։

Այս դատավարությունը, մեր կարծիքով, ի սկզբանե ընթացել է Ադրբեջանի ներքին օրենսդրության և միջազգային պարտավորությունների լուրջ խախտումներով։ Դատարանը չի բավարարել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անկախության և անկողմնակալության պահանջներին։

Պաշտպանական կողմը զրկված է եղել գործի նյութերին պատշաճ ծանոթանալու հնարավորությունից՝ ունենալով խիստ անբավարար ժամանակ նյութերի ուսումնասիրման համար։ Միջնորդություններ անելու և արդարացնող ապացույցներ ներկայացնելու մեր բազմիցս ձեռնարկած փորձերը խոչընդոտվել են։ Պարոն Վարդանյանին չի տրամադրվել իր կողմից ընտրված փաստաբանի հետ լիարժեք աշխատելու հնարավորություն։

Մեղադրանքների բնույթն ավելի է ընդգծում դրանց քաղաքական էությունը։ Պարոն Վարդանյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել ոչ թե ապացուցված անհատական արարքների, այլ Արցախի/Լեռնային Ղարաբաղի ինստիտուտների հետ քաղաքական ներգրավվածության ու հանրային ծառայության համար։

Այս հանգամանքները հստակ ցույց են տալիս, որ դատական գործընթացը չի ապահովել արդարության և օրինականության սկզբունքները։

Սիրանուշ Սահակյան, Եղիշե Կիրակոսյան, Տարոն Սիմոյան
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն», «Equity Law Partners», «ELL PARTNERSHIP» իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչներ։