• Home  
  • ԱՄՆ-ի նպատակը Հայաստանում ոչ թե ներդրումներն են, այլ տեխնոլոգիաների արտահանումը
- ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի նպատակը Հայաստանում ոչ թե ներդրումներն են, այլ տեխնոլոգիաների արտահանումը

Ջեյ Դի Վենսի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն և Հայաստանը ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները, պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում, որը չի ներառում ներդրումային խոստումներ, այլ ամերիկյան տեխնոլոգիաների արտահանման հնարավորություն։ Իմ վերլուծության համաձայն՝ ԱՄՆ-ի նպատակը ոչ թե Հայաստանում ներդրումներ անելն է, այլ իր արտադրության ապրանքները, այդ թվում՝ տեխնոլոգիաները, արտահանել։ Կարևոր է ընդգծել, որ […]

Ջեյ Դի Վենսի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն և Հայաստանը ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները, պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում, որը չի ներառում ներդրումային խոստումներ, այլ ամերիկյան տեխնոլոգիաների արտահանման հնարավորություն։

Իմ վերլուծության համաձայն՝ ԱՄՆ-ի նպատակը ոչ թե Հայաստանում ներդրումներ անելն է, այլ իր արտադրության ապրանքները, այդ թվում՝ տեխնոլոգիաները, արտահանել։ Կարևոր է ընդգծել, որ որևէ ներդրումային խոստում չի տրվել։ Ընդհանուր պատկերը այն է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ոչ թե ներդրումներ անել Հայաստանում, այլ ամերիկյան տեխնոլոգիաներ վաճառել։ Խոսքը բացառապես ներդրումների մասին չէ, այլ միայն և միմիայն ամերիկյան տեխնոլոգիաների արտահանման մասին, որոնք արտադրվել են ԱՄՆ-ում։

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի փոքր մոդուլային ատոմակայանների հարցը։ Այս թեմայի վերաբերյալ ամերիկյան մասնագետների միջև դեռևս չկա միասնական կարծիք։ Ամերիկացի մասնագետներն ու ֆիզիկոսները դեռևս չունեն վերջնական եզրակացություն, որ այդ մոդուլային կայաններն ավելի արդյունավետ, ավելի անվտանգ կամ ավելի շահավետ են, քան գործող դասական ատոմակայանները։ Այս կարծիքը բխում է ամերիկյան մասնագիտական հանրության շրջանակներից, ոչ թե իմ անձնական տեսակետից։ Այս հանգամանքը Հայաստանը ևս պետք է լուրջ քննարկման առարկա դարձնի և հաշվի առնի։

Անդրադառնալով Վենսի այցի քաղաքական կողմին՝ կարծում եմ, որ ԱՄՆ-ի կողմից հայկական իշխանություններին ուղիղ աջակցությունը սխալ երևույթ է։ Նման հայտարարությունները կարող են ընկալվել որպես փորձ՝ ազդելու ընտրությունների արդյունքների վրա, ինչը հակասում է ԱՄՆ-ի սեփական ներքին քաղաքականության սկզբունքներին։

Ես հակադրում եմ այն տեսակետը, թե այցը դեսպանների աշխատանքի արդյունքն է, և իմ տեսակետը, որ այն առաջին հերթին ԱՄՆ-ի շահերի արդյունքն է։ Նման բան գոյություն չունի։ Եթե նույնիսկ ԱՄՆ-ում Քիսինջերի նման 10 հատ էլ դեսպաններ լինեին, առանց ամերիկյան շահերի համընկման նման այց պարզապես չէր կայանա։ Փաստն այն է, որ Միացյալ Նահանգների հետաքրքրությունները տարածաշրջանում աճել է, և հենց դա է ակտիվացման հիմնական պատճառը։

Այցի ծրագրի ընդլայնումը՝ ներառելով նաև Ադրբեջանը, վկայում է այն մասին, որ այն պետք է դիտարկել ավելի լայն տարածաշրջանային տրամաբանության մեջ։