«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2026 թվականի ապրիլի 1-ից իր աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել է։ Այս որոշումը կայացվել է ընկերության ղեկավարության և աշխատակիցների միջև կառուցողական երկխոսության արդյունքում։
Ըստ ընկերության ներքին փաստաթղթերի՝ դեպոներում և արտադրական ստորաբաժանումներում աշխատողների աշխատավարձը կբարձրանա 15%-ով։ Կառավարման ապարատի աշխատակիցների համար (բացառությամբ ղեկավար կազմի) աշխատավարձի բարձրացումը կկազմի 10%։
Աշխատավարձերի վերանայումը կրում է պարբերաբար բնույթ և պայմանավորված է գնաճային գործընթացների համապատասխան ինդեքսացիայի անհրաժեշտությամբ։ Այս մեխանիզմը ամրագրված է ընկերության և արհմիության միջև կնքված Կոլեկտիվ պայմանագրում, որը նաև նախատեսում է աշխատակիցների համար ընդլայնված սոցիալական երաշխիքներ։
Այս երաշխիքներից են՝ աշխատակիցների և նրանց երեխաների ամառային հանգստի կազմակերպումը, առաջին դասարանցիների աջակցությունը, գնացքներով անվճար երթևեկության հնարավորությունը, երեխայի ծննդյան դեպքում նյութական աջակցությունը և այլ սոցիալական ծրագրեր։ Այս ծրագրերի իրականացման համար ամեն տարի արհմիությունները հատկացնում են շուրջ 250 մլն դրամ։
Ընթացիկ որոշումը նախատեսում է ավելի մեծ չափով ինդեքսավորում, քան պաշտոնական գնաճն է եղել 2025 թվականին, ինչը հնարավորություն է տվել էապես բարձրացնել աշխատակիցների եկամուտների մակարդակը։ Ընկերությունը շարունակելու է իրականացնել իր սոցիալական քաղաքականությունը Կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում և զարգացնել արդյունավետ համագործակցությունը աշխատակիցների հետ։
