Արդշինբանկը ստացել է միջազգային ճանաչում՝ ճանաչվելով «2026 թվականի Լավագույն Փրայվիթ բանկ» Euromoney միջազգային ամսագրի կողմից։ Այս մրցանակը վերահաստատում է բանկի առաջատար դիրքերը Հայաստանի բանկային համակարգում, հատկապես փրայվիթ բանկինգի ծառայությունների ոլորտում։
Գնահատման հիմքում ընկած են ֆինանսական հաստատությունների կողմից մրցանակաբաշխությանը նախորդող 12 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները։ Euromoney-ի փորձագետները բարձր են գնահատել բանկի հաճախորդներին մատուցվող ծառայությունների բարձր որակը, ակտիվների կառավարման արդյունավետ լուծումները և հաճախորդակենտրոն մոտեցումը։ Գնահատման առանցքային չափանիշներն են նաև ֆինանսական խորհրդատվության արդյունավետությունը, ներդրումային լուծումների բազմազանությունը և նորարարական ֆինանսական գործիքների կիրառումը։
Արդշինբանկի փրայվիթ բանկինգի ծառայությունները կառուցված են անհատական մոտեցման, փորձագիտական խորհրդատվության և կապիտալի կառավարման ժամանակակից լուծումների հիման վրա։ Բանկը շարունակաբար ներդրումներ է կատարում այս ուղղության զարգացմանը՝ առաջարկելով միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ և բարձրակարգ սպասարկում։
Այս տարվա սկզբին բանկը Երևանի կենտրոնում բացեց փրայվիթ բանկինգի հաճախորդների համար նախատեսված առանձնացված գրասենյակ, որը նպատակ ունի էապես բարձրացնել սպասարկման որակը և հարմարավետությունը։
Փրայվիթ բանկինգի զարգացումը Արդշինբանկի ռազմավարական առաջնահերթություններից է, որի շրջանակում բանկն առաջարկում է ֆինանսական լուծումների լայն շրջանակ՝ ներառյալ կապիտալի կառավարում, ներդրումային խորհրդատվություն և ֆինանսական պլանավորում։
Այս գնահատականը ևս մեկ անգամ ընդգծում է Արդշինբանկի կարևոր դերակատարությունը Հայաստանի ֆինանսական համակարգում և Բանկի հետևողական աշխատանքը՝ զարգացնելու ժամանակակից, մրցունակ և հաճախորդակենտրոն բանկային ծառայություններ։
Արդշինբանկն առաջին անգամ մրցանակի արժանացել էր 2015 թվականին։ Բանկն ունի ավելի քան 580,000 հաճախորդ և 2,300-ից ավելի աշխատակից, ինչպես նաև 73 մասնաճյուղեր։ Բանկն ունի աշխարհի երեք առաջատար վարկանիշային ընկերությունների՝ Standard & Poor’s, Moody’s և Fitch-ի կողմից շնորհված վարկանիշեր։
