Այսօր Երևանում կայացած Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան 3-րդ ամենամյա համաժողովում ես հայտարարեցի, որ Բայդեն–Բլինկեն վարչակազմի քաղաքականության հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանում ռուսական ներկայությունը նվազեցնելն ու արցախցիներին բերել Հայաստանն էր։
Իմ խոսքով՝ հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականությունը Թրամփի և Բայդենի միջև էական տարբերություն չունի։ Սա թերևս այն միակ ուղղություններից է, որտեղ շարունակություն կա ամերիկյան քաղաքականության։ Մինչև 2022 թվականի Պրահայի համաձայնությունները, այդ նույն ամռանը մենք ամերիկացի պաշտոնյաների էինք ընդունում, որոնք ասում էին. «Կոչ արեք, թող արցախցիները գան այստեղ՝ Հայաստան»։
Ես ընդգծեցի, որ Բայդենի վարչակազմը ռուսական ազդեցության նվազեցմանը տեսնում էր որպես մեծ նվաճում։ Արցախում ռուսական խաղաղապահների առկայությունը, բնականաբար, և նրանց հետո չլինելը ամերիկյան վարչակազմը դիտարկում էր որպես մեծ նվաճում։
Այս համատեքստում ես նաև հիշեցրեցի, որ 2025 թ. հունվարին ստորագրվելիք հայ–ամերիկյան ռազմավարական խարտիայի շուրջ եղել է մտավախություն, թե արդյո՞ք ամերիկյան նոր վարչակազմը կգա և կզրոյացնի այն։ Սա պիտի դիտարկել Ռուսաստանի անմիջական հարևանությամբ ռուսական ազդեցության նվազեցմանը միտված ամերիկյան քաղաքականության տրամաբանության ներքո։
Հիշեցնենք, որ 2023թ–ի սեպտեմբերին Արցախում իրականացված էթնիկ զտումներից կարճ ժամանակ անց՝ 2024 թվականի ապրիլի 15-ից դադարեցվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։
