• Home  
  • Ծերուկ Թրամփը շատ նեղացկոտ է դարձել։
- ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծերուկ Թրամփը շատ նեղացկոտ է դարձել։

Ախր բոլորից նեղանում է։ Չինաստանից, որ չի օգնում իրեն բացել Հորմուզի նեղուցը, Ճապոնիայից, որին ինքը պաշտպանում է, բայց նա իրեն չի օգնում։ Եվրոպացիներից, որոնք չեն պատրաստվում նեղուց ուղարկել իրենց նավերը։ Լրագրողներից, որոնք հարցնում են, թե ինչու նա չի ավարտում ռազմական գործողությունները, եթե, իր ասելով, ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը, ոչնչացրել է հրթիռային զորքերը, ոչնչացրել է […]

Ախր բոլորից նեղանում է։ Չինաստանից, որ չի օգնում իրեն բացել Հորմուզի նեղուցը, Ճապոնիայից, որին ինքը պաշտպանում է, բայց նա իրեն չի օգնում։ Եվրոպացիներից, որոնք չեն պատրաստվում նեղուց ուղարկել իրենց նավերը։ Լրագրողներից, որոնք հարցնում են, թե ինչու նա չի ավարտում ռազմական գործողությունները, եթե, իր ասելով, ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը, ոչնչացրել է հրթիռային զորքերը, ոչնչացրել է արտադրական հզորությունները, ոչնչացրել է նավատորմը, սպանել է առաջնորդներին…

«ԴՈՒ ԼԱՎ ՄԱՐԴ ՉԵՍ»,- ասում է Թրամփը լրագրողին, որը տարակուսում է, թե ինչու այս պայմաններում Թրամփը չի ավարտում պատերազմը։

Թեպետ, գուցե այդ պարագայում Թրամփն իրավացի է։ Մի՞թե լրագրողը չի հասկանում, որ եթե Թրամփը դադարեցնի ռազմական գործողությունները, ապա ամբողջ աշխարհի աչքում պարտված կդիտվի հենց ինքը։ Իսկ Իրանի առջև աշխարհը լուռ գլուխ կխոնարհի՝ ի նշան հարգանքի նրա ժողովրդի և առաջնորդների նկատմամբ…

Բայց ամենից շատ Թրամփը դժգոհ է Իրանից։ Որովհետև, ասում է, մենք ախր պատերազմն արդեն շահել ենք, իսկ Իրանը շարունակում է պատասխանել՝ հրթիռային հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտներին։ Մի՞թե դաղալություն չէ, տարակուսում է ԱՄՆ նախագահը, այդպես չի կարելի, կանոնների խախտում է։