Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) վերաբերյալ հրապարակված հայտարարությունը, որը նպատակ ունի պաշտպանելու դատավորների անկախությունը, փաստացի դարձել է փաստաբանների խոսքի ազատության սահմանափակման վտանգավոր փորձ։ Այս կարծիքը հայտնել են «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը՝ հրապարակելով համապատասխան հայտարարություն։
Ըստ նախաձեռնության՝ դատավորների գործունեության հանրային քննադատությունը, այդ թվում՝ սուր և անհարմար ձևակերպումներով, իրավական պետության հիմնարար սկզբունք է։ Եթե դատական համակարգը չի հանդուրժում հանրային վերահսկողություն և մասնագիտական կարծիք, ապա խնդիրը ոչ թե քննադատության, այլ դատարանների նկատմամբ հասարակության վստահության պակասի մեջ է։ ԲԴԽ-ի հայտարարությունը, որը նպատակ ունի պաշտպանելու դատական իշխանությունը, փաստացի այդ վստահության խորացմանը չի նպաստում։
«Միասնության թևերը» հատկապես մտահոգված են այն պահով, երբ ԲԴԽ-ն իր հայտարարության մեջ առանձնացնում է փաստաբանական համայնքի կոնկրետ ներկայացուցչի անունը՝ Արա Զոհրաբյանի։ Նրան ներկայացնելով որպես «կանխատեսելի սխեմա» կիրառող անձ, ԲԴԽ-ն փաստաբաններին ներկայացնում է «ինչ-որ սխեմաներում ներգրավված կասկածելի անձինք»։ Նախաձեռնության կարծիքով, սա ոչ միայն անհարկի անհատականացում է, այլև ճնշման ակնհայտ մեխանիզմ։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԲԴԽ-ի հայտարարության ձևակերպումները կառուցված են այնպես, որ հստակ ուղերձ են փոխանցում ամբողջ փաստաբանական համայնքին․ քննադատեք և կարող եք հայտնվել ինստիտուցիոնալ թիրախավորման ներքո։ Այս մոտեցումը, նախաձեռնության կարծիքով, ստեղծում է դասական «սառեցնող էֆեկտ», երբ նույնիսկ իրավաչափ, հիմնավորված և հանրային շահից բխող քննադատությունը կարող է ինքնագրաքննության ենթարկվել՝ կարգապահական կամ այլ հետևանքներից խուսափելու մտավախությամբ։
«Միասնության թևերը» հայտարարում է, որ փաստաբանի մասնագիտական օրինական աշխատանքի, նրա անկախ իրավապաշտպան առաքելության ապահովումը նրանց հանձնառությունն է։ Նրանք պարտավոր են շարունակել հարցը պահել իրենց ուշադրության ներքո՝ թույլ չտալու համար փաստաբանների թիրախավորում, սպառնալիքներ և փաստաբանական օրինական մասնագիտական աշխատանքի սահմանափակումներ։
Նախաձեռնությունը նշում է, որ դատարանների ու դատավորների անկախությունը երաշխավորելու համար ստեղծված մարմինն իր գործառույթն իրականացնում է ընտրովի, ինչը, նրանց կարծիքով, ողջ խնդրի ակունքն է։
